Ներքին 1 տարի առաջ - 15:25 21-04-2025

Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ն առաջնության գլխավոր հովանավորներն են

Fastex-ը և Yohealth-ը տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորներն են։

Հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 15 տարի դադարից հետո կրկին վերադարձել է Հայաստան։

Առաջնության խաղերն անցկացվել են ապրիլի 13-19-ը Գեղասահքի և հոկեյի դպրոցի սահադահլիճում։Վադիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում հոկեյի լիգայի ակումբներից ընդգրկվել է 21 մարզիկ։

Ապրիլի 13-ին տեղի է ունեցել միջոցառման բացման արարողությունը, ինչին հաջորդել է դրոշների շքերթը։

Առաջնության պաշտոնական թալիսմանի՝ հայկական գամփռի գլխավորությամբ սահադաշտ են դուրս բերվել առաջնության մասնակից երկրների՝ Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի դրոշները:

Առաջին տուրում Ուզբեկստանի հավաքականը 13:3 հաշվով առավելության է հասել Քուվեյթի հավաքականի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթել է Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Հայաստանի հավաքականն իր երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել է՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ է տարել՝ 2։0 հաշվով։

Ապրիլի 16-ին Քուվեյթի հետ կայացած խաղի ավելացված ժամանակում քուվեյթցիները հաղթել են 5:4 հաշվով: Հայաստանի հավաքականը կրել է իր առաջին պարտությունը։

Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտային իրադարձություններին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից