Ավելին 1 տարի առաջ - 21:23 10-09-2025

Սամոսա չբերելու պատճառով ամուսինը ծեծի է ենթարկվել

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում արձանագրվել է անսովոր միջադեպ։ Պիլիբհիտ քաղաքի բնակչուհի Սանգիտան ծեծել է իր ամուսնուն՝ Շիվամին, այն բանից հետո, երբ նա տուն էր վերադարձել առանց սամոսայի (հայտնի հնդկական կարկանդակ)։

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ կինը խնդրել էր ամուսնուն կարկանդակներ գնել, սակայն վերջինս ճանապարհին կորցրել էր գումարը և վերադարձել ձեռնունայն։

Դեպքից զայրացած Սանգիտան զանգահարել էր իր հարազատներին, որոնք եկել էին տուն և միացել ամուսնուն ծեծելուն։

Ավելի ուշ կողմերը փորձել էին վեճը կարգավորել ավագների խորհրդում, սակայն իրավիճակը կրկին սրվել էր։

Այս անգամ ոչ միայն Շիվամը, այլև նրա մայրը վիրավորվել էին։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն՝ կենցաղային վեճի հիմքով, որը վերածվել է քրեական գործի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող