Ներքին 1 տարի առաջ - 17:12 10-09-2025

ՀՀ պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել, այսպես եթե շարունակվի, թիվն ավելանելու է. Սերժ Սարգսյան

Ինձ վերաբերող հարցով ես որևէ մտավախություն չունեմ, ես միշտ վախեցել եմ, հիմա էլ եմ վախենում այս կապիտուլյանտ պոպոլիստների հակահայկական քաղաքականությունից, որ դեռևս շատ-շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին արդյոք մտավախություն չունի, որ Ադրբեջանի պահանջով իրեն կհանձնեն Ադրբեջանին:

«Եթե մի քիչ էլ խորանանաք դատաղությունների մեջ, ապա եթե հայ ժողովուրդը կհանդուրժի, որ երկրի կառավարիչը, խախտելով Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիներից՝ անկախ նրանից ես եմ այդ քաղաքացին, Պողոսն է, թե Պետրոսը կհանձնի այլ երկրի միայն ու միայն այն պատճառով որ այդ քաղաքացին կատարել է ՀՀ օրենքները, Սահմանադրության պահանջները, որը գնահատվել է հակառակ երկրի կողմից որպես հանցագործություն, այդ դեպքում էլ ինչ կարող եմ ասել»,- ասաց երկրորդ նախագահը:

Ինչ վերաբերում է հարցին, արդյոք Փաշինյանի հրապարակած «Պողպատե մանդատ» գրությամբ մուրճը չէր ենթադրում, որ ընտրություններից առաջ բանտերն ընդդիմադիրներով կլցվի, նա ասաց. «Իսկ հիմա լցված չէ՞: ՀՀ պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել, այսպես եթե շարունակվի, թիվը ավելանելու է»:

Ինչ վերաբերում է, եթե իմփիչմենթի գործընթացով հնարավոր չլինի հասնել իշխանափոխության, արդյոք ՀՀԿ-ն մասնակցելու է հաջորդ ընտրություններին, Սարգսյանն ասաց, որ ժամանակը կգա, որոշում կկայացնեն:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին