Մամուլ 2 տարի առաջ - 08:05 30-11-2023

«Հայաստանի պատմության մեջ այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում Հայաստանում այլակարծության հանդեպ իշխանությունների անհանդուրժողականությունը, քաղաքական հարաբերություններում իրավապահ գործիքակազմի կիրառումը: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում ասում է. «Իմ գնահատմամբ, Հայաստանի պատմության մեջ, հավանաբար, այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել:

Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են: Խնդիրն այն է, որ մարդկանց նկատմամբ նոնսենսի հասնող իրավական գործընթացներ են նախաձեռնվում:

Այնպիսի անհիմն հանցակազմերի հիման վրա են մարդկանց հետապնդում, որ օրինական ու իրավական երկրում, իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքի պայմաններում անհնար է պատկերացնել»: Մելոյանը նաև լրջագույն խնդիր է համարում այն, որ «կալանքը դարձել է դասական պատժիչ գործիք, մահակ ընդդիմադիր գործիչներին ճնշելու, նրանց խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու ուղղությամբ: Էլ չասած, որ արդեն թիրախավորվում է մարդու անձնական ազատությունը»:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին: «Վարչապետ կոչեցյալի կոճակ-պատգամավորները Քրեական օրենսգիրքը լրացնում են արհեստական, միջազգային չափանիշներին հակասող հոդվածներով՝ ընդդիմադիրներին մեղադրանքներ առաջադրելու համար։ Այդ հոդվածներից են հանրահավաքի մասնակիցներին ֆինանսապես շահագրգռելը, բռնության կոչը։ Այսօր, ի ամոթ մեզ, Հայաստանում ունենք շուրջ 50 քաղբանտարկյալ, այդ թվում՝ կին և անչափահաս»,-ասում է Իշխանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը