Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:19 10-09-2025

YoHealth-ը համագործակցում է IMAST բարեգործական հարթակի հետ

YoHealth-ն սկսել է նոր համագործակցություն IMAST բարեգործական հարթակի հետ։ Այսուհետ YoHealth հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան դրամայնացնել իրենց քայլերը և կուտակված միջոցներն ուղղել IMAST հարթակում ներկայացված բարեգործական նախագծերին։

IMAST-ը Հայաստանի առաջին բարեգործական հավելվածն է, որը հնարավորություն է տալիս միայն նախապես ստուգում անցած բարեգործական կազմակերպություններին իրականացնել դրամահավաքներ և գտնել նոր դոնորներ աշխարհի ցանկացած կետից։ YoHealth նորարարական բջջային հավելվածում օգտատերերը կարող են իրենց քայլերը փոխանակել նվերների, ապրանքների, թվային ակտիվների, իսկ այսուհետ նաև նվիրաբերել։

Նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել YoHealth հավելված, անցնել «Բարեգործություններ» բաժին, ընտրել ոլորտը (առողջապահություն, կրթություն, կենդանիների խնամք, սոցիալական նախաձեռնություններ), այնուհետև նշել նվիրատվության չափը։ Հանգանակված միջոցները փոխանցվում են ստուգված շահառու կազմակերպությունների պաշտոնական հաշվեհամարներին, իսկ յուրաքանչյուր նախագծի համար տրամադրվում է բյուջեի բաշխման փաստաթուղթ։ Սա հնարավորություն է տալիս նվիրաբերողներին նախապես հստակ իմանալ՝ իրենց աջակցությունն ինչ ճանապարհ է անցնելու և ինչ ազդեցություն է ունենալու։

YoHealth-ի ներկայացուցիչ Միքայել Վեքիլյանը, անդրադառնալով այս համագործակցությանը, նշել է․ «Նմանատիպ նախաձեռնությունները ևս մեկ անգամ փաստում են YoHealth հարթակի ընձեռած լայն հնարավորությունների մասին։ Դառնալով հարթակի օգտատեր՝ հնարավոր է ոչ միայն վարել առողջ ապրելակերպ, ձեր քայլերը փոխանակել տարբեր պարգևներով ու ծառայություններով, այլև մասնակցել նմանատիպ նախագծերի՝ կատարելով նվիրաբերություններ»։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ թույլ տալով փոխանակել դրանք նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի