Լեհաստանը օգտագործել է իր և ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Լեհաստանի ռազմական հրամանատարությանը:
Սա առաջին դեպքն է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում, երբ Վարշավան իր օդային տարածքում ՀՕՊ է օգտագործել:
Հրամանատարության տվյալներով՝ ռադարները գրանցել են ավելի քան 10 օբյեկտ, և նրանք, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել, «չեզոքացվել են»:
«Մեր օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքերից որոշները խոցվել են: Այդ օբյեկտների հնարավոր անկման վայրերի որոնումը և նույնականացումը շարունակվում է», - ասվում է հայտարարության մեջ: