Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 13:12 09-09-2025

Կին պատգամավորին նողկալի բան ասողը պիտի իր մանդատը դներ․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական, հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բա չեմ լսում ձեր վայնասունը

Մի անհասկանալի պերսոնաժ Թագուհի Թովմասյանին ասել է՝ «գնա սեռավարակի թեսթ հանձնի»։ Երեկվանից սպասում եմ քաղակԾիվիստկաների, կանանց իրավունքներով զբաղվող ծյոծաների վնգստոցին։ Երեկվանից սպասում եմ Հայաստանում լանչ ծամելու համար հավատարմագրված միջազգային կառույցների ոռնոցին։ Ոռնոց չկա։ Վնգստոց չկա։

Կնոջը սեռավարակի թեսթ հանձնելու ուղարկողը Նիկոլի ֆրակցիայի քարտուղարն է։ Նիկոլ, փաստորեն, դու եւս սեռավարակի թեսթին ֆուլ ok ես։

Տարիներ առաջ իմ անձնական, սուգուբը անձնական ֆեյսբուքյան էջում տեղադրեցի «Վիտամին» ակումբի Զառայի մի հումորեսկը կնոջ ու կնգա տարբերության մասին։ Պարզապես լավ հումոր։ Ու գնացցցցցց….

Խորհրդարանի բոլոր կնիկները՝ անկախ սեռից, «մարդու իրավունքներով» զբաղվող բոլոր դրամաշորթները, ֆեմինիզմի ու սեքսիզմի բոլոր շահառուներն ինձ հրապարակներում վառելու, հետո այրված մարմինս քառատելու, դրանից հետո մի հատ էլ գիլյոտինի ենթարկելու կոչեր արեցին։

Իմ էջում հումոր տեղադրելու համար ես կանչվեցի Ստրասբուրգ, որովհետեւ ֆեմինիստ անսեռները միջազգային բոլոր օթյակները ջրախեղդ էին արել նամակներով, որ չի կարող մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ լինել մեկը, ով ղժժում է հայ կնոջ սուրբ կերպարի վրա։ Կստածի, հայ կնոջ սուրբ կերպարի թեմայով իմ վրա ամենախիստ դանոսները գրել էին լեսբիները, տրանսգենդերներն ու Բեռլինում, այսպես կոչված «խաղաղության ճամբարներում» ադրբեջանցի «խաղաղասերների» հետ նույն վրանում քնածները։

Լավ, օքեյ, բա հիմա ո՞ւր եք։

Կին պատգամավորին հրապարակավ նողկալի վիրավորել են ու րոպեների ընթացքում էդ ասողը պիտի իր մանդատը դներ՝ որպես մինիմում։

Ձայն չկա։

Իսկ գիտե՞ք ինչի չկա։ Որովհետեւ ձեզ համար ցանկացած արժեք, ցանկացած իրավունք ավարտվում է այնտեղ, որտեղ ձեր մորթի ու ձեր լափի սահմանագիծն է։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան