Արտաքին 10 ամիս առաջ - 11:06 09-09-2025

Վարդապետյանը և շվեյցարացի գործընկերն անդրադարձել են միջազգային-իրավական համագործակցության զարգացման հնարավորություններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության գլխավոր դատախազ Սթեֆան Բլեթլերին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա այսօր կայանալիք ժողովի ընթացքում:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի գլխավոր դատախազին՝ ԴՄԱ համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման հրավերն ընդունելու և քրեական արդարադատության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համար: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի դատախազությունների միջև ձևավորված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հայաստանում քննվող՝ փողերի լվացման հանցակազմով քրեական վարույթներով Շվեյցարիայի գործընկերների կողմից ցուցաբերված աջակցության համար:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել քրեական գործերով Հայաստանի և Շվեյցարիայի միջև միջազգային-իրավական համագործակցության զարգացման հնարավորություններին և Եվրաջասթի շրջանակում փոխգործակցության խորացման հեռանկարներին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով