Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 13:25 09-09-2025

Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի արդյունք․ Սուրեն Սուրենյանց

Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի արդյունք

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթում թերահավատորեն է արձագանքել Վաշինգտոնում նախաստորագրված հայ–ադրբեջանական փաստաթղթին՝ ակնարկելով, որ իրական խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր է միայն Մոսկվայի շահերի հաշվի առնելու դեպքում։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը բաց տեքստով հայտարարել է․ մինչև Հայաստանի Սահմանադրությունը չհամապատասխանի Բաքվի օրակարգին, խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել։

Սա նշանակում է՝ հանրաքվեն դառնում է պայթյունավտանգ «ական» գործընթացի ճանապարհին․
Եթե հասարակությունը կողմ քվեարկի, Հայաստանը փաստացի ընդունում է ադրբեջանական վասալիտետը։

Եթե դեմ քվեարկի, Բաքուն ստանում է նոր պատերազմի պատրվակ։

Սա կործանարար փակուղի է։

Բայց Հայաստանի միակ իրական ընտրությունն այն է, որ կարողանա Սահմանադրության հարցը դուրս բերել խաղաղության կարգավորման գործընթացից։

Դրա համար անհրաժեշտ են երկու առանցքային պայման․

Հայաստանի հասարակության բևեռացման հաղթահարումը և 2026-ի ընտրություններով որակապես նոր ներքաղաքական ստատուս-քվոյի ձևավորումը։

Հմուտ և բազմաշերտ դիվանագիտության գործադրումը, որը թույլ կտա միջազգային դերակատարներին համոզել՝ խաղաղությունը չի կարող պայմանավորվել մեկ երկրի ներքին իրավակարգով։

Միայն այդպես Հայաստանը կկարողանա խուսափել պարտադրված երկակի ծուղակից։
Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի արդյունք։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան