Ներքին 2 տարի առաջ - 15:07 07-07-2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը. Washington Examiner

Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության գինը» վերատառությամբ հոդվածը՝ ընդգծելով, որ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի կողմից Ադրբեջանին փոխանցված հին հայկական նահանգ Լեռնային Ղարաբաղը պատմական մեծ կարևորություն ունի, քանի որ «այն ժողովրդավարական շարժման ծննդվայր է»: Փոխանցում է Tert.am-ը։

Հոդվածագիր, քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինը հիշեցնում է, որ Խորհրդային Միության փլուզման սկիզբը դրած ժողովրդավարական շարժումը սկսվել է Ստեփանակերտից՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքից:

«Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, տարածաշրջանի հայ բնակիչները հաստատեցին ինքնավարության իրենց սահմանադրական իրավունքը նախ միջնորդությամբ, ապա հանրաքվեով: Ադրբեջանը մերժեց այդ տարածաշրջանային ինքնավարությունը, որը բիրտ ուժով ջախջախելու փորձ ձեռնարկեց, սակայն ապարդյուն։ Ադրբեջանի բանակը հետ մղվեց, իսկ Լեռնային Ղարաբաղը գրեթե երեք տասնամյակ իրական խորհրդարանական ժողովրդավարություն վայելեց մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը, առնվազն մինչև 2018 թվականը, բացակայում էր կամ անկայուն էր։ Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին տարածաշրջան՝ ոչնչացնելով աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը», - գրում է հեղինակը:

Նա ընդգծում է, որ ադրբեջանական ներխուժումը տեղի է ունեցել ընդամենը չորս օր այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմը սենատորներին հավաստիացրել էր, որ «Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների ոչ մի փորձ»:

«Նա ստում էր, բայց այդ գործում մենակ չէր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Ալիևը նվաստացնում էր ԱՄՆ-ի բանագնացներին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում էր ապահովել օգնության և ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Բաքու: Freedom House-ն այս շաբաթ զեկուցել է, որ «Ադրբեջանի փաստաթղթավորված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին»: Այդ դեպքում ինչո՞ւ են Բլինքենը, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատոր Սամանթա Փաուերը երկիմաստ վերաբերվում ցեղասպանությանը: Կասկած չկա. Ադրբեջանին հանգստացնելու ԱՄՆ որոշումը վերևից է գալիս», - նշում է վերլուծաբանը:

Այս համատեքստում Ռուբինը հիշեցնում է, որ մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր, որ պատճառ չի տեսնում գնալու Շուշի: Հեղինակի համզմամբ՝ Վաշինգտոնում ինչ-որ մեկն ուշադրություն է դարձրել Լիբբիի ապստամբության քայլին, քանի որ երկու օր անց դեսպանը ոչ միայն այցելել է Շուշի, այլև իր խոսքում բաց է թողել ցանկացած հիշատակում էթնիկ զտումների և եկեղեցիների ու քրիստոնեական հուշարձանների ավերման մասին և փոխարենն ասել էր, որ տպավորված է:

«Եվ միայն Պետքարտուղարությունը չէ, որ հարգանք է ցուցաբերում Ալիևի նկատմամբ: Հունիսի 26-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը շնորհավորել է ադրբեջանական բանակին՝ կրկին չհիշատակելով բռնաբարությունների, անդամահատումների և գերեվարված հայ զինվորների և քաղաքացիական անձանց մահապատժի վերաբերյալ տեսանյութերի մասին։ Թերևս նախագահ Ջո Բայդենի թիմը կարծում է, որ այս ամենն արժե այն գինը, որի դեպքում ԱՄՆ-ն կարողանա վերջնական խաղաղության պայմանագրի կնքման հասնել՝ ընդմիշտ կարգավորելով հայ-ադրբեջանական հակամարտությունը», - գրում է հեղինակը:

Ըստ նրա՝ Բայդենի երեք օգնականն էլ հույս ունեն, որ պայմանագրի ստորագրումը կարող է բարձրացնել Բայդենի վարկանիշը:
Ռուբինը պնդում է, որ Բլինքենի, Փաուերի և Սալիվանի հավակնությունները, սակայն, ավելի քիչ հավանական են դարձրել խաղաղությունը, քանի որ «նրանք կորցրել են բարոյական դիրքը՝ անտեսելով էթնիկ զտումները՝ հանուն անիմաստ և դատարկ ստորագրման արարողության»:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել էթնիկ զտումը։ Ալիևի հանցագործությունները «սպիտակեցնելը» ո՛չ բարդ դիվանագիտություն է, ո՛չ էլ ճանապարհ դեպի խաղաղություն: Ավելի շուտ, դա միավորում է մարդասիրական ողբերգությունը, որի գինը նոր սերունդը կվճարի արյամբ», - եզրափակել է հեղինակը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի