Ներքին 3 տարի առաջ - 23:56 31-10-2022

Խաղաղությունը միակողմանի չի կարող լինել․ Թևան Պողոսյան

Պարտված իշխանությունը բերելու է միայն ու միայն նոր պարտություններ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ Փաշինյան- Պուտին- Ալիև եռակողմ հանդիպմանը։

«Ակնկալիքս դա է, ի՞նչ ասեմ։ Ծեծված մարդը չի կարող նոր հաջողություններ բերել իր երկրին, բացի նոր ծեծից»,- ասաց նա։

Խոսելով «Խաղաղության պայմանագրի» մասին՝ Պողոսյանը հայտարարեց․ խաղաղությունը միակողմանի գործընթաց չէ․ դրա հաստատման համար պետք է, որ այդ մասին կողմերի պատկերացումները համընկնեն։

«Խաղաղության պայմանագրում ամեն մարդ պետք է տեսնի իր բաժին խաղաղությունը։ Հիմա նկարագրեք ադրբեջանի խաղաղությունը, հետո պատկերացրեք հայերի պատկերացրած խաղաղությունը։ Ես Ադրբեջանի խաղաղությունը նկարագրեցի՝ 0 հայություն։ Լավ, ես իմ խոսքերով չասեմ, եթե չեք հավատում։ Ալեն Սիմոնյանի հավատացեք։ Հանրայինի եթերում ասե՞լ է, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության վերացումն է»,-հիշեցրեց նա։

Քաղաքագետը սահմանում է․ խաղաղությունը բովանդակություն է, ոչ թե պարզապես թուղթ, որը կարելի է ստորագրել ու հասնել դրան։

«Այդ թղթերից աշխարհում հազարավոր քանակով կան, որոնք չեն աշխատում։ Ուկրաինան ու Ռուսաստանն էլ են ունեցել խաղաղության պամանագիր, Սիրիա- Թուրքիան էլ են ունեցել։ Այսօր դա պարզապես թուղթ է, որի վրա ինչ-որ բան է գրված։ Մեկը դրա համար կարող է Նոբելյան մրցանակ ստանալ, մյուսը՝ չէ։ Բայց բովանդակությունը ոչ թե այդ թղթից է կախված, այլ վարքագծից»,- ասաց նա։

Պողոսյանը հիշեցրեց, որ այդպիսի փաստաթղթերը քիչ չեն կնքվել նաև հայ-ադրբեջանական կողմերի միջև։ Ըստ նրա՝ դրանցից որևէ մկին ադրբեջանական կողմը։

«Մեկը 1994 թվականի զինադադարի մասին է խոսքը, մյուսը՝ նոյեմբերի 9-ի զինադադարի։ Ո՞ր մեկն է հարգել։ Էն առաջի՞նն է հարգել, թե՞ էդ երկրորդը հարգեց։ Այդ նույն վերաբռրմունքն էլ ունենալու է որևէ 3-րդ փաստաթղթի նկատմամբ։ Անունն ինչ ուզում եք դրեք»,- ասաց նա։

Ըստ Թևան Պողոսյանի՝ խաղաղություն հնարավոր է ունենալ, երբ պատրաստվես պատերազմի ու հաղթանակների միջոցով պարտադրես այդ խաղաղությունը։ Այլ պարագայում խաղաղություն չենք ունենալու։

«Հանուն պայքարի միակ ռեսուրսը, որ մենք ունենք՝ մեր ազգային միասնութունն է։ Այդ ազգային միասնության համար մենք պետք է ունենանք փոփոխություն Հայաստանում։ Գործող իշխանությունը պառակտում է, այդ մարդկանց մոտ չի ստացվում միասնություն ապահովել։ Դրանց պետք է ինքնակամ, գիտակցված հայտարարել, որ իրենք հեռանում են՝ կոչով դիմելով, որ խնդրում եմ, եկեք միասնությունն ապահովեք, փորձենք այս երկիրը ոտքի հանել»,- ասաց նա։

Դրանից հետո արդեն, ըստ նրա, պետք է քայլեր ձեռնարկվեն՝ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։

«Նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հայաստանն ու Արցախը ճգնաժամի մեջ են՝ սոցիալականից սկսած՝ անվտանգությունից ավարտած։ Պետք է կարողանանք համայն հայությանը համախմբելով գտնենք լավագույն ճգնաժամային կառավարիչներին։ Բերենք տնտեսության, կրթության, առողջապահության, անվտանգության և այլ ոլորտներում այդ մարդկանց խնդրենք՝ ասենք, խնդրում ենք, տարի է տարի ու կես է՝ եկեք, մի հատ կառավարեք, էս ճգնաժամային վիճակներիցհանեք մեզ։ Որից հետո կարանք գնալքաղաքակա զարգացման փուլին ունենանք նր ընտրություններ և այդ հաջրդ իշխանությունն իր ազգային երազանքներն ու նպատակները կարողանա կյանքի կոչել։ Բայց մենք այսօր աննպատակ են ու զագային նպատակ ունենք։ Խոսում ենք ինչ-որ խաղաղության մասին, երբ Ալիևն ամենա օր կրակում է քո վրա։ Ի՞նչ խաղաղությա մասին ես խոսում։ Ո՞ւմ հետ։ Մենք մի ազգ ենք, որը նույնիսկ չի կարողանում իր իրականա թշնամուն հասկանալ՝ ով է։ Մեր սալդատին կրակել- սպանելու հրաման տալսա ադրբեջանցին ու թուրքը, մենք բոլորին թշնամի կասենք բոլորին, բացի իրենցից»,- եզրափակեց քաղաքագետը։

Նազելի Ստեփանյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան