Արտաքին 1 տարի առաջ - 18:45 07-09-2025

ՀՀ կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվել պարսկերենի ուսուցման խթանմանը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է «Սաադի» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ պատվիրակության այլ անդամներ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական և պատմամշակութային հիմքերի վրա ձևավորված բազմակողմ համագործակցությունը՝ ընդգծելով դրա խորացման անհրաժեշտությունը հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվել տարածաշրջանային լեզուների, այդ թվում՝ պարսկերենի ուսուցման խթանմանը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանի 13 դպրոցում իրականացվում է պարսկերենի ուսուցում։

Կողմերը քննարկել են Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնման և զարգացման հնարավորությունները հանրակրթության և բուհական համակարգերում։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պարսկերենի ուսուցման և հետազոտությունների իրականացման առումով կարևոր հարթակ կարող է հանդիսանալ նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, որտեղ պահվող հնագույն ձեռագրերը գիտական հետազոտությունների հարուստ պաշար են:

Ղոլամ Ալի Հադդադի Ադելը ողջունել է հայաստանյան պատվիրակության այցը և ընդգծել երկու երկրների պատմական կապերն ու բարեկամական հարաբերությունները։ Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային լեզուների ուսուցման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ոչ միայն լեզվական կրթություն է, այլև խթանում է տարածաշրջանային մշակութային փոխըմբռնումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պարսկերենի առցանց դասընթացների կազմակերպման հնարավորությունները, Իրանում պարսկերենի ուսուցման նպատակով կրթաթոշակային ծրագրերի ներդրման հեռանկարները, ուսումնական նոր նյութերի և դասագրքերի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ