Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների խաղաշապիկների գույները
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր համազգեստով, Պորտուգալիայի հավաքականը՝ սպիտակ։
Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին։