Մամուլ 1 տարի առաջ - 07:00 06-09-2025

Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում թեժ պայքար է ընթանում վարչության նոր կազմում հայտնվելու համար: Ավելին, ըստ մեր աղբյուրների՝ ամեն բան արվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի «սիրելիներին» վարչությունից դուրս թողնելու համար: Կուսակցության ներսում որոշ խմբեր իրականացնում են հակաքարոզչություն միմյանց դեմ՝ փորձելով ազդել վարչության ընտրության արդյունքների վրա: Ըստ մեր աղբյուրների՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը չի ցանկացել այս անգամ առաջադրվել որպես վարչության անդամ (նա մայրիկ պիտի դառնա մեկ ամսից), բայց ներքին խարդավանքներ է հյուսում իր համար անցանկալի անձանց դեմ՝ ՔՊ իշխող վարչության կազմ նրանց մուտքը խափանելու համար: Դավոյանը թշնամական է տրամադրված հատկապես Ալեն Սիմոնյանի ու Տիգրան Ավինյանի հանդեպ: Ներքին պայքարը հիմնականում կենտրոնացած է այն հարցի շուրջ, թե արդյոք վարչության կազմում պետք է լինեն Ալեն Սիմոնյանի թեւը ներկայացնող անձինք՝ Հասմիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Կուսակցության որոշ անդամներ փորձում են ընտրությունների միջոցով ապահովել, որ իրենց ազդեցությունը պահպանվի կամ ուժեղանա վարչությունում։ Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլին՝ վարչության նոր կազմի ընտրության ժամանակ, խայտառակ կեղծիք եղավ, որը բացահայտեց «Ժողովուրդ» օրաթերթը, եւ նոյեմբերի 4-ին իշխող կուսակցությունը պաշտոնապես հաստատեց, որ իր ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքները սխալ են հաշվարկվել, ու իրականացվեց քվեաթերթիկների վերահաշվարկ։ Արդյունքում վարչության կազմից դուրս մնացին իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմ մտան պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը։ Հիմա ամեն բան արվում է, որպեսզի սեպտեմբերի 20-ին նույն սցենարը չկրկնվի, բայց որեւէ երաշխիք չկա»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»