Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:03 08-08-2022

Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ լուրջ զարգացումներ են ընթանում․ Վարդան Ոսկանյան

Չնայած Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամեն ջանք գործադրում է, որպեսզի թաքցնի այն զգալի քարոզչական և անվտանգային ռեսուրսի ծախսը, որով այս գոյացության անվտանգութկան մարմինները փորձում են արգելել կամ ճնշել շիայական սգասացության ամիս Մուհարրամի ընթացքում կրոնական հողի վրա տեղի ունեցող շիա հավատացյալների փաստացի անհնազանդության գործողությունները, այնուամենայնիվ համացանցում պարբերբար հայտնվում են «անցանկալի» կադրեր շիա հավատացյալների ընդվզումներից։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա մասնավորապես գրում է․ «Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում։

Չնայած Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամեն ջանք գործադրում է, որպեսզի թաքցնի այն զգալի քարոզչական և անվտանգային ռեսուրսի ծախսը, որով այս գոյացության անվտանգութկան մարմինները փորձում են արգելել կամ ճնշել շիայական սգասացության ամիս Մուհարրամի ընթացքում կրոնական հողի վրա տեղի ունեցող շիա հավատացյալների փաստացի անհնազանդության գործողությունները, այնուամենայնիվ համացանցում պարբերբար հայտնվում են «անցանկալի» կադրեր շիա հավատացյալների ընդվզումներից։

Հսկայական է Իրանից եկող սոցցանցային «ոչ պաշտոնական» և արդեն իսկ խորհրդարանի պատգամավորների մակարդակով փաստացի պաշտոնական քարոզչական ճնշումը, որի ուժգնության մասին է վկայում Շամխորի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի՝ համացանցում հայտնված արհեստածին Ադրբեջանի հատուկ ծառայությւոնների հանձնարարականով կազմված ձայնային ուղերձը, ինչով վերջինս զգուշացնում է աշակերտների ծնողներին չթույլատրել իրենց երեխաներին մասնակցել շիայական սգասացության արարողություններին, քանի որ դրանից օգտվում է «հայերի կողմից հանդես եկող իրանական քարոզչությունը»։

Այս ամենին զուգահեռ Լոնդոնում արհեստածին Ադրբեջանի դեսպանատան գրավումն շատ ավելի արմատական շիայական ցանցի կազմակաերպություններց մեկի կողմից էլ ավելի է բարդարցրել Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ