Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Զապորոժիեի մարզի Էներգոդար արբանյակ-քաղաքը։
Այս մասին հայտնել է բնակավայրի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Պուխովը։
«Հարվածներ են գրանցվել քաղաքային շինությունների անմիջական հարևանությամբ»,- գրել է Պուխովը Telegram-ի իր ալիքում։
Վարչակազմի ղեկավարը խնդրել է քաղաքացիներին մնալ անվտանգ վայրերում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Էներգոդարում տղամարդ է վիրավորվել ուկրաինական զորքերի կողմից քաղաքի հրետակոծության հետևանքով։
«Այսօրվա հրետակոծության հետևանքով 1974 թվականին ծնված տղամարդ է ծանր վիրավորվել։ Բժիշկներն անում են հնարավորը նրա կյանքը փրկելու համար»,- հայտնել է Պուխովը։