copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 18:20 05-09-2025

Իսրայելը սկսել է հարվածել Գազայի բնակելի շենքերին

Իսրայելը սկսել է հարվածել Գազա քաղաքի բնակելի շենքերին, որոնցից մեկն ամբողջությամբ ավերվել է:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղական քաղաքացիական պաշտպանության խոսնակ Մահմուդ Բասալը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջիկա օրերին իսրայելական բանակը կետային հարվածներ կհասցնի Գազա քաղաքի այն շենքերին, որոնք ՀԱՄԱՍ-ը վերածել էր «ահաբեկչական ենթակառուցվածքների»։