Ուղիղ խոսք 1 տարի առաջ - 18:41 05-09-2025

Մեղրին Գարեգին Նժդեհի առանցքն է. առաջարկում եմ այնտեղ մարաթոն անցկացնել. նժդեհագետ

Նժդեհագետ Գարեգին Ղազարյանը առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեղրիի սահմանային տարածքում միջազգային համերաշխության մարաթոն կազմակերպել։

Oragir.News-ի «Ուղիղ խոսք» հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալված Գարեգին Ղազարյանն ուշադրություն է հրավիրում, որ Հայաստանի և Իրանի սահմանը Մեղրու տարածքով ձգվում է շուրջ 42-46 կմ, ինչը գրեթե համընկնում է դասական մարաթոնի երկարության՝ 42 կմ 195 մ-ի հետ։ «Այս պատահական համընկնումը խորքային նշանակություն ունի։ Այդ պատճառով ես այս հատվածը կոչում եմ Գարեգին Նժդեհի առանցք, առանց որի Հայաստանը չի կարող լիարժեք դերակատարում ունենալ»,- նշեց նա։

Նժդեհագետն առաջարկում է Մեղրիում կազմակերպել ամենամյա համերաշխության մարաթոն-փառատոններ՝ միջազգային մարզիկների մասնակցությամբ, ուղիղ հեռարձակումներով և խոշոր մրցանակներով։ Միջոցառումն, ըստ Ղազարյանի, պետք է ներառի նաև մշակութային բաղադրիչ, դարձնելով այն մարզամշակութային տարվա ամփոփիչ իրադարձություն։

«Եթե ճիշտ կազմակերպվի, Մեղրու մարաթոնը կարող է մրցել և նույնիսկ գերազանցել աշխարհահռչակ մարաթոնները՝ Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի կամ Նյու Յորքի»,- կարծիք հայտնեց նա։

Ղազարյանը նաև ընդգծեց, որ այս գաղափարը կարող է իրականանալ արդեն 2025 թվականին՝ պետական կամքի դեպքում։ «Սա ոչ միայն մարզամշակութային, այլև աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նշանակություն կունենա Հայաստանի համար», – հավելեց նա։

Նշենք, որ Գարեգին Ղազարյանը անձամբ մասնակցել է երեք մարաթոնի, այդ թվում՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հանրաքվեի օրը, կազմակերպված վազքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը