Ներքին 10 ամիս առաջ - 14:32 04-09-2025

Դանակահարություն՝ Կոտայքի մարզում․ «Իզմիրլյան» ԲԿ է տեղափոխվել 28-ամյա քաղաքացի․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 31-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում տեղի ունեցած դանակահարության հետևանքով հարազատների ուղեկցությամբ «որովայնի էպիգաստրալ, ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Նավասարդ Փ․-ն է։

Նաիրիի համայնքային ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել ենթադրյալ կասկածյալի ինքնության վերաբերյալ և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված