Ներքին 10 ամիս առաջ - 09:30 04-09-2025

Ով կորակվի դավաճան, ով կմեղադրվի պարտության մեջ. զեկույցը սեղանին է

Կապիտուլյանտ, հողատու, դավաճան։ Շատերն են հիշում, որ այսպես էին անվանում Նիկոլ Փաշինյանին 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։ Պարտությունից շաբաթներ անց, Փաշինյանը հարցազրույցների ժամանակ ասում էր, որ ինքն է թիվ մեկ պատասխանատուն, բայց թիվ մեկ մեղավորը չէ։

Եվ ահա, 5 տարի քննելուց հետո 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը զեկույցն ուղարկել է Ալեն Սիմոնյանին։

«Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը»,- տեղեկացրել է Անդրանիկ Քոչարյանը։

Հանրությանը հետաքրքրում է պարզ հարց՝ ինչո՞ւ Հայաստանը պարտվեց, ո՞վ է թիվ մեկ մեղավորը։ Այս հարցի պատասխանն ամեն ոք յուրովի ունի։ Սակայն ակնկալվում է, որ քննիչ հանձնաժողովը դրան պատասխանելու է փաստերի, վկայությունների հիման վրա։

Ի՞նչ կփոխվի զեկույցը հրապարակելուց հետո, որը նախատեսված է սեպտեմբերի 27-ին հաջորդած ԱԺ լիագումար քառօրյա նիստում։ Ո՞վ կմեղադրվի պարտության մեջ։

Լավատեսերը կարծում են, թե Անդրանիկ Քոչարյանը անաչառ քննություն է կազմակերպել, պարզել է բոլոր հանգամանքները և դրանք ամփոփվել զեկույցում, ոչինչ բաց չի մնացել։ Ավելին՝ կարծիք կա, թե զեկույցում բազմաթիվ փաստերի և վկայությունների համադրությամբ ապացուցվելու է, որ պարտության թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ այս հանգամանքը պաշտոնական, ապացուցված հիմք է դառնալու Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Սա նաև խորհրդանշական կլինի՝ Փաշինյանը «Իմպիչմենտով» եկավ քաղաքական ասպարեզ, իմպիչմենտով էլ կհեռանա։

Կա նաև հոռետեսական ենթադրություն, ըստ որի՝ Անդրանիկ Քոչարյանը, լինելով նվիրված ՔՊ-ական, միտումնավոր թաքցնելու է Նիկոլ Փաշինյանի ապապետական որոշումների ու սխալ հրամանների մասին փաստերն ու վկայությունները։ Իսկ դավադրությունների տեսություններ տարածողներն էլ կարծում են, թե զեկույցում պարտության գլխավոր մեղավոր է հռչակվելու Բագրատ Սրբազանը։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ համակիրներն սա հիմք կընդունեն ու ավելի խիստ կքննադատեն Բագրատ Սրբազանին, նրան դարձնելով Փաշինյանի գլխավոր մրցակիցը։

Կա նաև իրատեսական մոտեցում, ըստ որի՝ զեկույցում գնահատական չի լինելու։ Ընդհանրապես՝ նորություն չի լինելու։ Չի կիրառվելու թշնամի, զավթել, Արցախի օկուպացիա, կապիտուլյացիա և նման բառեր, որոնք անբաժան են 44-օրյա պատերազմի պատմությունից։ Չի լինելու նաև քաղաքական համադրական գնահատական, քանի որ ինչպես էլ փորձեն գնահատել, թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է դուրս գալու։

Կարճ ասած՝ մի քանի շաբաթ անց հանրությունը կիմանա, թե էական ի՞նչ կա երկար սպասված զեկույցում։ Ենթադրաբար՝ առավել մեծ սպասում ունեն Արցախի հայերը, զոհերի հարազատները, որոնք կուզենան իմանալ, թե ո՞վ է աղետալի պարտության, հազարավոր զոհերի, կենսատարածքի բռնազավթման թիվ մեկ մեղավորը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
09:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համախառն վնասը ավելացել է 15 մլրդ դրամով
23:00 Այլազգի տղամարդու անկանոն պարերն արդեն ոչ ոքի չեն զարմացնում. երևանցիները «պատրաստված» են
14:48 Երևանում ձերբակալել են 31-ամյա կասկածյալի․ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
23:18 Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում