Ներքին 1 տարի առաջ - 12:26 03-09-2025

YoHealth-ը դարձել է հայկական 5 ֆուտբոլային ակումբների հովանավոր

Հայաստանում 2025/26 ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկի առթիվ, YoHealth առողջ ապրելակերպի հավելվածն ուրախ է հայտարարել Հայաստանի առաջատար 5 ֆուտբոլային ակումբների հետ իր նոր համագործակցության մասին։ Այս համագործակցությամբ YoHealth-ը հավատարիմ է մնում հայկական սպորտին աջակցելու և առողջ ապրելակերպը խթանելու իր հանձնառությանը։

Համաձայն նոր համաձայնագրերի՝ YoHealth-ը դառնում է Երևանի «Արարատ» և «Ալաշկերտ», ինչպես նաև Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբների տիտղոսային հովանավորը։ Ընկերությունը նաև շարունակում է լինել Չարենցավանի «Վան» ակումբի տիտղոսային հովանավորը և Երևանի «Փյունիկ» ակումբի հովանավորը։ Այս քայլը ընդգծում է YoHealth-ի հավատը հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ և պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական թիմերին` մրցաշրջանում բարձր արդյունքների հասնելու հարցում։

YoHealth-ի և ակումբների միջև համագործակցությունը պարզ ֆինանսական աջակցությունից ավելին է։ Իր նորարարական հարթակի միջոցով YoHealth-ը նախատեսում է մրցաշրջանի ընթացքում երկրպագուների համար տարբեր անակնկալներ և ակցիաներ իրականացնել, այդ թվում՝ խաղարկություններ, մրցույթներ և հատուկ նվերներ։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ֆուտբոլային ակումբների երկրպագուներին ավելի մոտեցնել առողջ ապրելակերպին՝ միաժամանակ բարձրացնելով աջակցությունն իրենց սիրելի թիմերին։
Այս մրցաշրջանում YoHealth-ը շարունակելու է նաև հանձնել Fastex Պրեմիեր լիգայի ամեն ամսվա լավագույն ֆուտբոլիստի` «YoHealth Ամսվա սիրտ» մրցանակը։ Այս մրցանակը առանձնացնում և լայն հանրությանն է ներկայացնում այն մարզիկներին, ովքեր խաղադաշտում նվիրվում են ամբողջ սրտով։ Ամենամսյա մրցանակը հանձնվում է 2025 թվականի սկզբից, իսկ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը, ռմբարկուն և ասիստենտը պարգևատրվել են հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը, դրանք հաշվարկում և թույլ տալիս փոխանակել նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Բացի առողջ ապրելակերպի խթանումից, YoHealth-ը մարքեթինգային նորարար հարթակ է բիզնեսների համար, որը հնարավորություն է տալիս բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ