Ուղիղ խոսք 1 տարի առաջ - 19:40 02-09-2025

Մեր սկզբունքը սովորեցնելով սովորեցնելն է. «ԳիտՈւս»-ը 1 տարեկան է

Այսօր լրանում է «ԳիտՈւս» կրթական նախաձեռնության հիմնադրման մեկ տարին։

Այս կապակցությամբ Oragir.News-ի «Ուղիղ խոսք» հաղորդման շրջանակում հյուրընկալել էինք նախաձեռնության հիմնադիր Գոհար Խաչատրյանին և թիմակից-անդամ Կարինե Գրիգորյանին։ Հաղորդման ընթացքում հյուրերը պատմեցին «ԳիտՈւս»-ի ստեղծման գաղափարի, անցած ճանապարհի և առաջիկա ծրագրերի մասին։

Նրանք ընդգծեցին, որ նախաձեռնության հիմնական նպատակը ուսուցիչների մասնագիտական զարգացմանն աջակցելն է, փորձի փոխանակման հարթակ ստեղծելը և ժամանակակից մեթոդական գործիքակազմ տրամադրելը։

««ԳիտՈւս»-ը (Գիտակ ուսուցիչ) ստեղծվել է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և կատարելագործմանը նպաստելու, նրանց մեթոդական աջակցություն ցուցաբերելու, փորձի փոխանակման նպատակով»,- ասաց նախաձեռնության հիմնադիր Գոհար Խաչատրյանը՝ շեշտելով, որ առաքելությունը կարևոր դեր ունի կրթության զարգացման մեջ, քանի որ այն միավորում է ուսուցիչներին և խթանում է նորարարական մոտեցումների կիրառումը։

Կարինե Գրիգորյանի խոսքով՝«ԳիտՈւս»-ի հիմնական սկզբունքը «սովորեցնելով սովորեցնելն է»։

««ԳիտՈւս»-ը հարթակ է, որտեղ հնարավորություն ունեն հանդես գալ ոչ միայն ուսուցիչները, մենթորները, դասընթացավարները, փորձագետները, այլև աշակերտները։
Այսինքն՝ սա երկկողմանի հարթակ է, որտեղ կրթության բոլոր դերակատարները կարող են մասնակցել, սովորել և սովորեցնել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը