Ներքին 1 տարի առաջ - 18:06 02-09-2025

Հաստատվել է կամավոր ատեստավորման ժամանակացույցը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորումը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերին:

Քննական կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:

Կամավոր ատեստավորման քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկությունը մասնակիցները կարող են տեսնել matyan.emis.am կամ at.emis.am կայքերում՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել ատեստավորում անցնելու համար։

Հանրակրթական դպրոցի ուսուցիչներ
01.11.2025թ.-Ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն),

Աշխարհագրություն
02.11.2025թ.-Անգլերեն, Ռուսաց լեզու
08.11.2025թ.-Մաթեմատիկա, թղթային եղանակով իրականացվող քննություններ՝ Եզդիերեն,

Պարսկերեն, Ասորերեն, Ֆիզկուլտուրա, Շախմատ
09.11.2025թ.-Ֆրանսերեն, Գերմաներեն, Հայոց լեզու
15.11.2025թ.-Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն
16.11.2025թ.-ՆԶՊ, Տեխնոլոգիա, Երաժշտություն, Կերպարվեստ
22.11.2025թ.-Պատմություն, Հասարակագիտություն
23.11.2025թ.-Դասվար

Արտադպրոցական հաստատությունների մանակավարժներ
29.11.2025թ. -Երաժշտություն՝ Նվագակցություն (դաշնամուր), Փայտյա փողային գործիքներ, Պնձյա փողային գործիքներ

Պարարվեստ՝ Պարարվեստ
30.11.2025թ.-Թատերարվեստ՝ Թատերարվեստ
Մարզական ուղղություններ՝ Շախմատ, Գեղարվեստական մարմնամարզություն, Սպորտային մարմնամարզություն, Սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, Լող
Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներ
22.11.2025թ.- Հոգեբանություն

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ