Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 17:10 13-11-2025

Կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով․ ԿԳՄՍՆ

Հարգելի՛ ուսուցիչներ և ուսուցիչ չաշխատող անձինք, կամավոր ատեստավորման արդյունքները մասնակիցը կարող է բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների ամփոփաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների հրապարակումից հետո՝ հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ կեսգիշերից սկսած՝ 24 ժամվա ընթացքում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը ներկայացվում է Տեղեկատվական համակարգի միջոցով՝ vexams.emis.am՝ այն ուղարկելով ԳԹԿ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի:

«Ուսուցիչները կարող են Տեղեկատվական համակարգում մուտք գործել իրենց հարցաթերթի էջ՝ համոզվելու համար, որ քննական ամփոփաթերթի պատասխանները համապատասխանում են իրենց ընտրած ճիշտ պատասխանների տարբերակներին: Հարցաթերթի յուրաքանչյուր հարցի ներքևում առկա է բողոքարկման համար նախատեսված կոճակ. պետք է նախ սեղմել այն, ապա բացված պատուհանում մուտքագրել տվյալ հարցի հետ կապված բողոքարկման բովանդակությունը, ապա սեղմել ուղարկել կոճակը: ԳԹԿ-ն կդիտարկի բողոքարկման հայտը, հանձնաժողովի կողմից տրվող բողոքարկման պատասխանը նույնպես կարտացոլվի նույն հարթակում:

Ուշադրություն. էլեկտրոնային փոստով ներկայացված բողոքարկման դիմումները չեն դիտարկվելու»,- ասվում է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը