Ներքին 1 տարի առաջ - 13:45 02-09-2025

«Եռաբլուր»-ում հոսանքազրկումը կարող է լինել արտաքին ներգործության հետևանքով․ հաղորդում է ներկայացվել իրավապահներին․ ՀԷՑ

էլեկտրամատակարարման խաթարման պատճառը տարածքը սնուցող օդային գծի վնասումն է: Այս մասին հայտարարում են Հայաստանի էլեկտրական ցանցերից:

«Հոսանքազրկումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 07:18-ի սահմաններում, սակայն դեպքի մասին «ՀԷՑ» ՓԲԸ-ի Կարգավարական ծառայությունը տեղեկացվել է միայն 10:12-ին:
Հայտնում ենք, որ թեպետ տարածքի անխափան էլեկտրասնուցման վերահսկողությունը վերապահված է այլ մարմինների, սակայն տեղեկատվությունը ստանալուն պես «Եռաբլուր» պանթեոնի տարածքում աշխատանքաներ են իրականացվում «ՀԷՑ» Շենգավիթ շահագործման շրջանի օպերատիվ կարգավարական ծառայությունը, օդային գծի 2 բրիգադներ, տեղում աշխատում է էլեկտրալաբարատորիա և հաղորդալարերի վերանորոգման 1 բրիգադ:

Վնասված հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ հոսանքազրկումը կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը:

Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է»:

Ավելի վաղ, Oragir.News-ը գրել էր, որ Եռաբլուրում՝ «Արցախի կանչ» հուշարձանի բացման ժամանակ հոսանք չի եղել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ