Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:20 02-09-2025

Ասել են՝ Ալիևը կջղայնանա․ իշխանությունները փորձել են խոչընդոտել «Եռաբլուր»-ի միջոցառումը

«Վերջին շրջանում մեր թշնամի պետությունների կողմից, ցավոք սրտի նաև ՀՀ իշխանությունների կողմից, քայլեր են ձեռնարկվում Արցախի էջը մշտապես փակելու ուղղությամբ, բայց ես վստահ եմ՝ Արցախի էջը հնարավոր չի փակել»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Իշխանություններն այսօր փորձել են խոչընդոտել այս միջոցառմանը անցկացմանը։ Սկզբից բանավոր տեղեկացրել են, որ չգաք, բացումը այսօր չանեք։ Որից հետո ասել են՝ ուժ ենք կիրառելու։ Հետո երևի հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի, հետո փորձել են մի փոքր վատություն անել՝ լույսերն են անջատել, որ այստեղ բարձրախոսներ չտեղադրենք, որ զոհվածների ծնողներն իրենց սրտի խոսքն ասեն»,- նշեց Վանեցյանը։

Հարցին՝ ըստ իրեն, ո՞րն է խոչընդոտելու պատճառը եղել, ասաց․ «Ասել են՝ Ալիևը կջղայնանա»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել