Միտք Ներքին 3 տարի առաջ - 15:50 26-06-2023

Իշխանությունները փորձում են խոչընդոտել «Հայաքվե»-ի գործողությունները

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման միակ արդյունավետ ճանապարհը «Ապրելու երկիր» կուսակցությունը տեսնում է ժողովրդի վստահությամբ իրականացվող ամբողջական իշխանափոխության միջոցով, ինչի մասին կուսակցությունը պարբերաբար հայտարարել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Միևնույն ժամանակ, ողջունում և աջակցում եմ Արցախին նվիրված ցանկացած նախաձեռնություն, որն առնվազն կարող է վերահաստատել հայ ժողովրդի հստակ դիրքորոշումը Արցախի հարցով, այն է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Մտահոգիչ է, որ իշխանությունները փորձ են անում խոչընդոտել «Հայաքվե» նախաձեռնության գործողությունները, ինչը հստակ ամրագրված է օրենսդրությամբ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև համայնքներում, որպես իշխանություն, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է նախաձեռնությանը, միևնույն ժամանակ, մեր համայնքային թիմերը պատրաստ են աջակցել ստորագրությունների հավաքման մասով, ինչի մասին տեղեկացված է «Հայաքվեի» նախաձեռնող խումբը»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել