Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:00 02-09-2025

Արցախցիներս կարիք ենք ունեցել ունենալու մի սրբավայր, որտեղ պարբերաբար կարող ենք այցելել․ Արցախի ՄԻՊ

««Արցախի կանչը» հուշահամալիրի բացումը պահանջված իրադարձություն է, որովհետև մենք կարիք ենք ունեցել ունենալու մի սրբավայր, որտեղ պարբերաբար կարող ենք այցելել՝ հարգանքի տուրք մատուցել մեր նահատակներին, ինչպես նաև՝ դա նման լինի Արցախում թողած մեր սրբավայրերին։ Այո, սա մի յուրահատուկ ուխտավայր է դառնալու մեզ համար՝ բոլոր տոներին գալ և համախմբվել այս կարևոր հուշարձանի գաղափարի շուրջ»,- «Եռաբլուր» պանթեոնում՝ Oragir.News-ի հետ զրույցում, ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Շատ կարևոր է հուշակոթողի անվանումը՝ «Արցախի կանչը», որը վերահաստատում է, որ Արցախը կանչում է մեզ, նա մեզ հետ է, մեր մեջ է, մեր պայքարի վերջնակետում է»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը՝ հավելելով, որ պետք է բոլոր ջանքերը համատեղել, որպեսզի ապահովվի արցախցիների վերադարձը։

Հիշեցնենք, որ այսօր, Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, «Եռաբլուր»-ում բացվեց «Արցախի կանչը» հուշահամալիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ