Իրանում անկարգությունների մասնակիցները ավերծություններ են գործել երկրի արևմուտքում գտնվող Իլամ նահանգի Բանհալան գյուղի սրբավայրում ու հրդեհել այն:
Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։
«Այս գիշեր հարձակվելով Բադրեի շրջանի սրբավայրերի վրա՝ վնասարարները Բանհալան գյուղում այրել են իմամների հետնորդ Աբասի դամբարանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական արժույթ՝ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով։ Այս ֆոնին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։