Արտաքին 8 ամիս առաջ - 23:40 04-02-2026

Իրանը սկզբից էլ պատրաստ չէր քննարկել որևէ այլ բան՝ բացի իր միջուկային ծրագրից. Mehr

Թեհրանը սկզբում Վաշինգտոնին հայտնել է, որ պատրաստ չէ քննարկել միջուկային հարցից բացի որևէ այլ բան, սակայն ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ ընդլայնել բանակցությունների շրջանակը։

Այս մասին հայտնել է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ Իրանը բանակցություններին մտել է սկզբից հստակ և կոնկրետ դիրքորոշմամբ՝ սահմանափակելով բանակցությունները բացառապես միջուկային հարցերով, սակայն «ամերիկյան կողմը փորձում է ընդլայնել բանակցությունների շրջանակը և ներառել նախորդ համաձայնագրերից դուրս թեմաներ»։

«Իրանը պատրաստ է բանակցել միջուկային դոսյեի շուրջ հստակ շրջանակներում, սակայն ԱՄՆ-ի համառ և չափազանց պահանջները և համաձայնագրից դուրս հարցերը կարող են դառնալ բանակցությունների փակուղու հիմնական գործոնը, և դրա պատասխանատվությունը կրում է ամերիկյան կողմը», – հավելել է աղբյուրը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան