Այսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։ Նա դառնում է 71 տարեկան։ Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։ 1998-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյանն օրն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»:
Հարցվածների մի մասը շնորհավորեց երկրորդ նախագահին՝ մաղթելով առողջություն, որոշներն էլ ասացին, որ ոչինչ չեն մաղթում։
«Շնորհավորում եմ, առողջություն, հարց չկա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այն ինչ ինքն է մաղթում հայ ժողովրդին։ «Քոչարյանին մաղթում եմ այն, ինչ ինքն է մաղթում հայ ժողովրդին»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` այս իրավիճակի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է։ «Այս ամենի մեղավորը հենց ինքն ա, իրան ոչ մի լավ բան չեմ մաղթում»,- ասաց նա։
«Երկար տարիների կյանք իրան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում: