Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 22:01 30-08-2025

Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջի հիմքերն առնվազն չորսն են․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը գրում է․

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջի հիմքերն առնվազն չորսն են՝

Ա. Ժաննա Անդրեասյանը և իր գլխավորած նախարարությունը տապալել են կրթական գործը, դպրոցներին մատակարարելով ոչ որակյալ, տեխնիկական ու բովանդակային առումներով բացարձակ խոտան հանդիսացող դասագրքեր՝ անտեսելով մասնագիտական կարծիքներն ու առաջարկությունները: Փոխարենը, Ժաննա Անդրեասյանը խոտանված ու տապալված դասագրքերը պատրաստող հեղինակներին ու կազմակերպություններին շարունակաբար հանձնարարել է դասագրքերի պատրաստման գործը` այդկերպ առաջացնելով լուրջ կոռուպցիոն ռիսկեր:

Այս կետով արձանագրում ենք, որ 1. որևէ քննություն չբռնող, խայտառակ բովանդակությամբ ու խոտան հանդիսացող դասագրքերի տպագրությունը հանդիսանում է պետական միջոցների գիտակցված վատնում՝ պետությանը հասցնելով զգալի նյութական ու բարոյական վնաս, 2. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նման հանցավոր գործելաոճը հակասում է երեխաների՝ որակյալ կրթություն ստանալու սահմանադրական դրույթին:

Բ. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանցավոր անփութության պատճառով, վերանորոգման անվան տակ Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է զգալի նյութական վնաս, շինարարական աշխատանքներն իրականացնելով առանց համապատասխան փաստաթղթերի ու եզրակացությունների, այդ աշխատանքներին ներգրավվելով համապատասխան լիցենզավորում ու որակյալ բանվորական ուժ չունեցող կազմակերպությանը: Այս դրվագով ևս առկա են լրջագույն կոռուպցիոն ռիսկեր, հուշահամալիրի հանդեպ ցուցաբերվել է արհամարհական ու կրավորական վերաբերմունք, հանրության շրջանում առաջացնելով արդարացի բողոքի ալիք:

Գ. Ժաննա Անդրեասյանը համառորեն հրաժարվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած գողությունների ու այլ հանցագործությունների, ի մասնավորի՝ փողերի լվացման, ֆինանսական կարևոր փաստաթղթերի ոչնչացման ու գողոնի հայտնաբերման ուղղությամբ քայլեր կիրառելուց, այս կերպ ուղղակիորեն դառնալով հանցակից կողմ, հաշվի առնելով, որ ՀՑԹԻ գտնվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ և նման քայլերի իրականացնումն իր անմիջական պարտականությունն է:

Դ. Չնայած հանրության ներկայացուցիչների ու լրատվամիջոցների բազմաթիվ հարցապնդումներին ու պահանջին, Ժաննա Անդրեասյանը մոռանալով իր իսկ խոստումները, մինչ օրս որևէ բացատրություն չի տվել պետական բյուջեի հաշվին չկայացած համերգի համար հատկացված գումարի վերականգման դրվագով, ինչը ևս առաջացրել է լրջագույն կոռուպցիոն ռիսկեր՝ պետական միջոցների վատնման, հնարավոր է նաև հանցավոր համաձայնության գալու դրվագներով:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վերջերս արված հայտարարությունն առ այն, որ ինքն է միանձնյա ներկայացնում ՀՀ կառավարությունը, ապա ստիպված եմ հայտարարել, որ վերոնշյալ հանցագործությունների դրվագներով Ժաննա Անդրեասյանին վերագրվող մեղադրանքները հավասարապես վերաբերում են նաև Նիկոլ Փաշինյանին:

Վերոգրյալը հանդիսանում է հայտարարություն բազում դրվագներով հանցագործություն կատարելու մասին և հիմք է հանդիսանալու ԿԳՄՍ նախարարի դեմ իրավական գործընթաց սկսելու համար:

Խնդրում եմ տարածել:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան