Ներքին Միտք 10 ամիս առաջ - 20:43 29-08-2025

ՀՀ կառավարչի առաջարկն է մեզ բոլորիս՝ լինել զբոսաշրջիկ Հայրենիքում. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«ՀՀ կառավարիչը կանգնում ու շատ հանգիստ տոնով ասում է, թե մենք որպես զբոսաշրջիկ պետք է գնանք Շուշի… Սա է Հայաստանի ղեկավարի առաջարկը Շուշիում տուն-տեղ, շիրիմներ թողած մեր հայրենակիցներին։ Սա է նրա առաջարկն ինձ, մեզ և բոլորիս՝ զբոսաշրջիկ Հայրենիքում։

Պետք է անկեղծ ասեմ՝ դեռևս վաղ երիտասարդության տարիներից Հայրենիքիս նվաճված հատվածներ որպես զբոսաշրջիկ այցելելու միտքը միանգամայն անհասկանալի էր ինձ համար։ Դա է պատճառը, որ ես չեմ եղել Վանում, Կարսում, Սասունում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։

Երբ դեռ երիտասարդ էի, Արևմտյան Հայաստան գնալը զուտ որպես զբոսաշրջություն էի ընկալում։
Չէի հասկանում, որ շատ շատերն այնտեղ ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ ուխտավոր են գնում։ Ու չնայած հիմա արդեն գիտեմ, որ Արևմտյան Հայաստան մեկնած իմ հայրենակիցների բացարձակ մեծամասնությունն ուխտավորներ են և ոչ թե զբոսաշրջիկներ, միևնույն է, Հայրենիքում զբոսաշրջիկ չլինելու հաստատակամությունս այնքան ամուր է նստած իմ մեջ, որ նույնիսկ որպես ուխտավոր ես չեմ կարող գնալ Արևմտյան Հայաստան։

Ու հիմա իմ պետության ղեկավարն ինձ առաջարկում է Շուշի գնալ զբոսաշրջության…
Ես անպայման կգնամ Շուշի։ Եվ ոչ միայն ես՝ բոլորս։ Չկասկածե՛ք։ Բայց, իհարկե, ոչ երբեք որպես զբոսաշրջիկ։ Կգնամ որպես տեր։ Այնպես, ինչպես գնում էի 5 տարի առաջ։

Կհարցնեք ո՞նց։ Պատասխանեմ՝ երկար՝ քրտնաջան ու տանջալից աշխատանքով լեցուն ճանապարհով։ Անպայման կգնամ։ Ու թեև չգիտեմ, թե երբ կհասնեմ Շուշի՝ 5 տարի անց, թե 10, թե 20…, բայց շատ հստակ գիտեմ, թե երբ եմ բռնելու Շուշի գնալու ճանապարհը։

Օրով ու ժամով կարող եմ ասել՝ ս.թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին։ Ճանապարհիս սկիզբն «Ազատության» հրապարակն է։

Վստահ եմ՝ տասնյակ հազարավոր մարդիկ սեպտեմբերի 2-ին նույնպես ճանապարհ կընկնեն դեպի Շուշի։ Աստծով»։

Ամենից շատ դիտված

17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
14:48 Երևանում ձերբակալել են 31-ամյա կասկածյալի․ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
11:26 Apple-ը դատի է տվել ChatGPT-ի հիմնադիր OpenAI-ին՝ գաղտնի նյութերի համակարգված յուրացման համար
09:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համախառն վնասը ավելացել է 15 մլրդ դրամով
11:11 Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ 30 ուղևոր վնասվածք է ստացել
19:18 Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը