Ներքին 1 տարի առաջ - 16:20 29-08-2025

Արցախը միշտ մեր սրտում է` անկախ նրանից` դա ում դուր կգա. Արագածոտնի թեմի քահանա

Արցախի անկախության հռչակման 34-րդ տարեդարձի օրն անցկացվելու են միջոցառումներ, որոնք ինքնաբուխ են և Արցախը հիշատակության արժանացնելու մասին են։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել հանրաքվե, որը հաստատել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցել էր հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկել էին անկախության օգտին։ Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 2-ին Արագած լեռան գագաթին ծածանելու են Արցախի դրոշը։ Այդ օրը Արագածի գագաթին միասնական աղոթք է հնչելու։

Oragir.News-ը զրուցել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի հետ։ «Մենք միշտ Արցախը հիշում ենք, Արցախը մեր հոգում և սրտում է, անկախ նրանից` դա ում դուր կգա։ Արցախը միշտ էլ պիտի հիշենք»,-ասաց քահանան։

Արագածոտնի թեմի քահանան անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որը Վեհարանն, այսպես ասած, ազատագրելու մասին էր, ասաց. «Այդ մասին չեմ ուզում խոսել, չեմ էլ ուզում անդրադառնալ։ Ես նրա հարցազրույցը չեմ տեսել, ինձ չի հետաքրքրում ինչ է ասել։ Առաջիկայում Սուրբ խաչի տոնն է, կարևոր տոն է, դրանից հետո ննջեցյալների հիշատակի օրն է, ավելի կարևոր են։ Ես ժամանակ չեմ ունեցել նրա հարցազրույցը լսելու։ Արցախի մեր ժողովրդին թող Աստված միշտ պահապան լինի, մինչև որ կվերադառնան իրենց պատմական հայրենիքը։ Արցախ վերադարձի հնարավորություն միշտ կա և՛ տեսական, և՛ գործնական»,-եզրափակեց Արագածոտնի թեմի Քահանա Տեր Վրթանես Բաղալյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ