Ներքին 2 տարի առաջ - 15:37 11-11-2023

Տ. Մեսրոպ քահանա Հունանյանը և Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը կարգալույծ են հռչակվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Արմավիրի թեմի հոգևոր սպասավոր Տ. Մեսրոպ քահանա Հունանյանը:

Մայր Աթոռից հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Մեսրոպ քահանայի եկեղեցականին անհարիր վարքագիծը:

Հիմք ընդունելով հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Շիրակի թեմի հոգևոր սպասավոր Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը:

Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքին՝ Բորիս Հունանյան և Բենիկ Հովհաննիսյան ավազանի անուններով:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում