Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ Մակունցին կնշանակի վարչապետի խորհրդական։