Մամուլ 4 տարի առաջ - 08:30 27-10-2021

Լիլիթ Մակունցը մասնակցում է ԱՄՆ ազդեցության տարածմանն աշխարհում․ Հրապարակ

«Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է մի տարօրինակ միջոցառման: Խոսքը «Մերիդիան» կազմակերպության միջոցառման մասին է, որի նպատակն է ԱՄՆ ազդեցության տարածումը եւ դերի հզորացումը ողջ աշխարհի վրա: Դեսպանության էջում գրված է. «Հոկտեմբերի 22-ին ՀՀ դեսպանությունն ընթրիք էր կազմակերպել` Վաշինգտոնի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը համարվող «Մերիդիանի» գլխավոր հանդիսությանն աջակցելու նպատակով:

«Մերիդիանի» առաքելությունը դիվանագիտության, գլոբալ առաջնորդության եւ մշակույթի միջոցով համաշխարհային մակարդակով ԱՄՆ դերի հզորացումն է»: Թվում է` արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանները պետք է զբաղվեին իրենց երկրի դերի ու ազդեցության տարածմամբ եւ պետք է ամեն ինչ անեին, որ արտաքին քաղաքական դաշտում Հայաստանի համար նպաստավոր իրավիճակ ձեւավորեին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստեին, բայց Հայաստանի դեսպանը մասնակցում է այլ պետության ազդեցության տարածմանն աշխարհում:

Եվ, առհասարակ, մեր դեսպաններն արտերկրում նվազագույն դերակատարում ունեն` տվյալ երկրների պաշտոնյաների հետ հանդիպումներ գրեթե չեն ունենում, նախաձեռնություններով հանդես չեն գալիս, հարցեր չեն լուծում: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն գիտակցում, թե որն է իրենց հիմնական գործառույթը, եւ ինչի համար են հայտնվել այդ պաշտոնին»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում