Ներքին 1 տարի առաջ - 18:13 28-08-2025

Ինչո՞ւ է բանկային քարտդ հայտնվել «սև ցուցակում»

TelCell ընկերությունը պարզաբանում է տարածել.

Հաշվի առնելով վերջին օրերին գործընկեր ԱՌՔԱ համակարգի ոչ կայուն աշխատանքը՝ զգալի քանակությամբ բանկային քարտեր, որոնցով կատարվել են տրանսպորտային վճարումներ՝ հայտվել են «սև ցուցակում»։

Թեև այս պահին բանկային քարտերով տրանսպորտի վճարումները հասանելի են, այդուհանդերձ վերջին օրերին ավելացել է պարտք կուտակած քարտերի քանակը, որոնք կարող են մերժման պատճառ հանդիսանալ, բայց քարտից գանձվի նախորդ ուղևորության կուտակած պարտքը, որը գոյացել է գործընկերոջ համակարգի ոչ կայուն աշխատանքի պատճառով։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ եթե վալիդատորը մերժում է բանկային քարտով վճարումը, միաժամանակ գանձում է կատարում, ապա դա ձեր նախորդ վճարումից կուտակած պարտքն է, որը կարող է գոյանալ չորս հիմնական պատճառով․

․Քարտի անբավարար մնացորդ
․Քարտի սահմaնաչափի գերազանցում
․Քարտի գործարքների քանակի սահմանաչափի գերազանցում
․ Գործընկերոջ համակարգի աշխատանքի անկայուն աշխատանք:

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ