copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:59 25-03-2022

«Սեւ ամպեր»՝ Menu.am-ի նախարարի գլխին

ՔՊ-ական շրջանակներում համառ են այն խոսակցությունները, որ առաջիկայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պաշտոնանկ է արվելու: Նրանից դժգոհ է ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ ՔՊ-ական «վերնախավը»:

Oragir.news-ի տեղեկություններով՝ նրանց զայրացնում է, որ ժամանակին Menu.am-ով քիչ թե շատ դրական իմիջ ձեռք բերած Քերոբյանը ոչ միայն չի կարողանում իր ոլորտի հետ կապված նորմալ «ֆռռացնել» հանրությանը եւ պերճախոս լինել ստելիս,այլեւ պարբերաբար հայտնվում է ծիծղաղելի պատմությունների առանցքում:

Օրերս էլ Փաշինյանի մերձավոր շրջապատի միջամտության արդյունքում իր աշխատանքին հրաժեշտ է տվել Քերոբյանի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը: Պատճառն այն է եղել, որ նա չի կարողացել ճկուն լինել ու կազմակերպել ՀՀ տնտեսական՝ իբր աննախադեպ աճի տեմպերի մասին պատմող գեղեցիկ ռեպորտաժի պատրաստումը:

Ասում են՝ նախարարությունում եւս սպասողական վիճակում են՝ Քերոբյանի գլխին կուտակված սեւ ամպերի առումով: Անհանգիստ են հատկապես նրանք,ում Menu.am-ի նախարարն է բերել: Մտածում են,որ եթե հանկարծ «եզն ընկնի, դանակավորը կշատանա», ու ոհմակային հոգեբանությամբ կսկսեն հարձակվել նաեւ իրենց վրա, չի բացառվում, որ ինչ-ինչ չարաշահումներ փնտրեն: Հատկապես որ սա ընդունված պրակտիկա է իշխանությունների մոտ:

Արեգ Արեւյան