Մամուլ 1 տարի առաջ - 08:16 28-08-2025

ՔՊ-ի հույսերն Էջմիածնի հարցում չեն արդարացնում. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․ Վաղարշապատում նոյեմբերի 16-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Իշխանության թեկնածուն Արմավիրի մարզպետ, Խոյի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է, որը հուլիսի 15-ին նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ԺՊ:

Քանի որ իշխանությունն Էջմիածնում նորմալ թեկնածու չուներ, որոշեցին համայնքը կրկին խոշորացնել` միավորելով Խոյի հետ, այն հույսով, որ խոյեցիները կքվեարկեն իրենց նախկին համայնքապետի օգտին:

Սակայն Մեխակյանը կարծես չի արդարացնում այդ հույսերը։ Ասում են՝ Փաշինյանը Մեխակյանին հանձնարարել է Վեհափառի դեմ մարդ հավաքագրել Արմավիրից, սակայն որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ անզոր է կատարել շեֆի կամքը, զեկուցել է եւ լուտանքների արժանացել։

Մարզի ընդդիմադիր շրջանակները կարծում են, որ մեծ շանսեր ունեն հաղթելու, եթե լավ պատրաստվեն։ Առաջադրվելու մտադրություն ունի Սեւակ Խաչատրյանը (հայտնի Սաքուլիկը), որը ժամանակին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահն էր, ապա՝ պրոռեկտորը, հիմա Էջմիածնի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է:

Նա նաեւ Ռ․ Քոչարյանի որդու մտերիմներից է եւ անցած տարի ընկերների հետ հիմնած «Առաջ» կուսակցությամբ է առաջադրվելու: Հնարավոր է ՀՅԴ-ի հետ դաշինք կազմեն։

«Հայաքվեն» է ուզում մասնակցել, թեկնածուն տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն է: Մասնակցելու է նաեւ Վանեցյանի «Հայրենիքը», ՀՀԿ-ն դեռ չի որոշել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին