Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 21-08-2025

Փաշինյանն իրան ա արդարացնում․ Արցախից հրաժարվելը սխալ էր․ հարցում՝ Ալավերդիում

«Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ»։ Ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում այս հայտարարությունն օրեր առաջ արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հնչող քննադատություններին, թե Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրված տեքստով փակվում է Արցախի հարցը։

Նրա խոսքով՝ Արցախի հարցը տարիներ շարունակ որոշ ուժեր պարզապես օգտագործել են որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար։ Ինչ վերաբերում է արցախահայերի վերադարձին, վարչապետը նշեց է, որ դա իրատեսական չի համարում։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Փաշինյանն ասում է, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր։ Համաձա՞յն եք նրա հետ»։

«Այո՛, համաձայն եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին չի հավատում, հետևաբար նրա հայտարարությունները ևս իրականության հետ կապ չունեն։

«Նիկոլ Փաշինյանը ինչ ասում ա, ես համաձայն եմ»,- ասաց անցորդներից մեկը:

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Արցախը հանձնելուց հետո էլ խաղաղություն չի լինելու և անթույլատրելի էր մեր հայրենիքի մի մասի հանձնումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին