Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, փոխեց հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը։
Վերջինի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք և նա ազատ արձակվեց նիստերի դահլիճից։
Հիշեցնենք՝ դատախազությունը հաստատել էր ընդդիմադիր քաղաքական գործչի մեղադրանքը: Հակոբյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար:
Նախկին պատգամավորը կալանավորված էր հուլիսից: