Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:48 26-06-2023

ԲԴԽ-ն դատավոր Դավիթ Հարությունյանին հեռացրել է նիստերի դահլիճից

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակել է քննել դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, չնայած այն բանին, որ Հարությունյանի ներկայացուցիչներն այսօր հայտարարել էին, որ միանում են փաստաբանների հայտարարած գործադուլին։

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախորդ նիստում փաստաբան Երեմ Սարգսյանի հարցերից հետո նախ ԱՆդրեասյանը ընդմիջում էր հայտարարել, ապա բոլորի համար անակնկալ փչացավ նաև նիստն արձանագրող համակարգիրը։

«Մենք պահանջեցինք, որ կրիչը ներկայացվի։ Մինչև հիմա, ներկայացված պահանջից հետո էլ չի տրամադրվել այն, թեև ասում են, որ ձայնագրությունները վերականգնված են։ Առնվազն տեխնիկապես դժվար էր իրականացնել պաշտպանությունը, քանի որ նոր փաստաբան ունեինք ներգրավված»։

Նա նշեց, որ հարցերի փուլում շատ հարցեր հանվում էին, նախարարությունը շատ հարցերի չէր պատասխանում՝ նշելով, թե դրանք նիստի էության հետ կապված չեն։ «Իսկ հարցադրումները այդ դատավարության առանցքային մասնակիցներին՝ ԲԴԽ նախագահին ու նախարար Գրիգոր Մինասյանի ֆինանսական հարաբերություններին են վերաբերում, որոնք առերևույթ վարույթի հետ կապ ունեն։ Մասնավորապես, ներկայացված ապացույցերով ու իրենց իսկ ներկայացված փաստաթղթերով հաստատված ու փաստարկված է, անգամ նախարարության ներկայացուցիչներն էլ չեն կարող հերքել, որ վերջիններիս միջև առկա է ֆինանսական կապ։

Այսինքն՝ նրանք բացարկի ենթակա անձինք են, ինչն էլ ենթադրում է, որ նրանք չեն կարող շարունակել իրականացնել մինույն վարույթում դատավարական գործառույթներ»։

Հարությունյանն աաց, որ Կարեն Անդրեասյանի ուղղորդմամբ նախարարության ներկայացուցիչները հրաժարվեցին առհասարակ հարցերին պատասխանել, իսկ հարցերը բազմաթիվ են։ «Երկու հատորից բաղկացած փաստաթղթերում, որոնց հղում տալով ցանկանում են՝ հարցեր տանք, այդ փաստաթղթերի ընդունումը մերժվում էր։

Վերջում արձանագրեցին, որ անցնում են ԲԴԽ-ի կողմից հարցեր տալու հերթին։

Հայտարարությամբ հանդես եկա և արձանագրեցի, որ թույլ տան, որ փաստաբանները ներկա գտնվեն, որ թույլ տան հարցերս շարունակեմ, որ շրջանակ սահմանեն, թե ինչ հարցեր են ցանկանում կամ ենթադրում ,որ պետք է տամ։ Սակայն, վերջիններս հեռացան խորհրդակցական սենյակ՝ քննելու իմ վերաբերյալ դատական սանկցիա կիրառելու հարցը»։

Հարությունյանը նաև նկատել էր, ԲԴԽ դատավոր անդամներին չէր թույլատրվում իրեն հարց ուղղել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել