Ներքին 1 տարի առաջ - 15:30 27-08-2025

Շենգավիթում հայտնաբերվել են հրազեններ և զինամթերք

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ քաղաքացին կամավոր հայտնել է իր կողմից թողած զենք-զինամթերքի մասին։

ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ, օգոստոսի 25-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի տարածքում թողել է զենք-զինամթերք։

Տեղում ոստիկանները հայտնաբերել են տարբեր տրամաչափի 527 փամփուշտ, դատարկ փամփշտատուփով ինքնաձիգ, երկու երկփողանի հրացան, լուսարձակող փամփուշտ, երկու նռնակ, երեք պայթուցիչ, ծխագլանակ, սվին-դանակ, երկու ատրճանակ և երկու փամփշտատուփ՝ լիցքավորված փամփուշտներով։

Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը