Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:56 04-09-2021

Ոստիկանությունը բացահայտել է Շենգավիթում տեղի ունեցած սպանությունը

Ոստիկանությունը հայտնում է Շենգավիթում տեղի ունեցած սպանությունը բացահայտելու մասին:

«Սեպտեմբերի 4-ին, ժամը 2. 55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա։
Ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր: Րոպեներ անց նույն կնոջից ստացվեց երկրորդ զանգը։ Հայտնում էր, որ տան դիմաց իր եղբոր դին է։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերեցին 45-ամյա Սամվել Վարդանյանի դին։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նույն օրը, ժամը 2.45-ին, Ս. Վարդանյանին հրազենով երկու անգամ կրակել է նույն թաղամասի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք «Վինչեստեր» տեսակի հրազենը, իսկ տան տանիքում՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները