Մամուլ 1 տարի առաջ - 07:45 27-08-2025

Տիգրան Ավինյանի սուտ խոստումների շարքից. մահվան վերելակները փոխելու փող չկա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական գովազդային ծրագիրը՝ «Ասե՛ք կանե՛նք», օդում թողած պղպջակի էֆեկտ ունի: Ինչպես տրոլեյբուսները, այնպես էլ վերելակները փոխելու, նորերը տեղադրելու համար ֆինանսական միջոցներ չկան: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ուղղակի հայտնել է՝ գումար չկա։ Այլ կերպ ասած՝ 2025-ի համար նախատեսված 504 վերելակից վերջին 104-ի տեղադրումը կլինի «համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում», այսինքն, եթե փող գտնվի։ Ստացվում է՝ փառատոների, համերգների, քեֆերի գումար կա, Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու համար 20 հազար ԱՄՆ դոլարանոց տումսի գումար կա, բայց երեւանցիների համար կենսական անվտանգային հարցի՝ վերելակների փոխարինման համար գումար չկա: Տեղեկացնենք, որ 1 վերելակը մոտ 10 մլն դրամ է, ինչը նշանակում է, որ 1.4 մլրդ դրամի կարիք ունի քաղաքապետարանը, որպեսզի Տիգրան Ավինյանի խոստումը 2025 թվականի վերաբերյալ կատարի: Չի կատարում, քանի որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վատ կառավարիչ է. ինչո՞ւ, որովհետեւ Երեւան համայնքը ունի ավելի քան 14 մլրդ դրամի պարտք, չի կարողանում քաղաքացիներից եւ կազմակերպություններից գույքահարկերը հավաքագրել: Եթե կարողանար, 14 մլրդ պարտքից 1.4 մլրդ դրամը բարդ չէր լինի ուղղել անվտանգային կարեւորագույն խնդրի լուծմանը: «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում քաղաքապետարանը տեղեկացրել է, որ 2019-ից մինչ օրս փոխարինվել է 2056 վերելակ: «Օգոստոսի 28-ի դրությամբ 400 վերելակներից շուրջ 250-ը արդեն իսկ տեղադրվել են, մնացած 10 վերելակների փոխարինումը կիրականացվի մինչեւ ս.թ. նոյեմբերի 20-ը: 2025 թվականի համար եւս 104 վերելակների փոխարինման համար «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով հայտարարվել է մրցույթ, մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր եւ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում կիրականացվի նաեւ 104 վերելակների փոխարինում, եւ ընդհանուր թվով 2025 թվականին փոխարինված վերելակների քանակը կդառնա 504»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցման պատասխանում: Կարճ ասած՝ քաղաքացիները կսպասեն, գլխավորը շինթույլտվություններն են, որ արագ տրվում են համապատասխան «վերաբերմունքով». մայրաքաղաքի տեսքը օր օրի ավելի է աղճատվում, իսկ մահվան վերելակները փոխարինելու համար փող չկա»։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար