Գյումրիում զուգահեռ բողոքի ցույցեր անցկացվեցին ընդդեմ և ի պաշտպանություն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ որպես ՀՀ քաղաքացիներ դեմ են, որ մեր տարածքները զավթած ուժին պահելու համար բյուջեից հատկացումներ կատարվի։
Նրանք պահանջում էին ՀՀ կառավարությունից դադարեցնել ՀՀ բյուջեից այս բազայի զավթիչների բոլոր ծախսերի վճարումները։ Նրանց խոսքով՝ միանշանակ է, որ ռուսական բազան և ՀՀ-ում ՌԴ որևէ ռազմական ներկայություն վտանգ է ՀՀ ինքնիշխանությանը, մեր ազատությանը և մեր անվտանգությանը։
Ի պաշտպանություն ռուսական ռազմաբազայի հանդես եկեղները նշեցին, որ ռուսական ռազմաբազայի դեմ այս ակցիան գնահատում են աշխարհաքաղաքական և ՀՀ-ի անվտանգության դեմ ուղղված սադրանք թուրքական հինգերորդ շարասյան կողմից։
Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Կո՞ղմ եք, որ ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից»։
Հարցվածների ճնշոող մեծամասնությունը նշեց, որ դեմ է, որ ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից։
«Չէ, դեմ եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կողմ չէ, քանի որ երկար տարիներ համագործակցել ենք Ռուսաստանի հետ։ «Կողմ չեմ, որովհետև երկար տարիներ համագործակցել ենք, բոլոր պռոբլեմային հարցեր առաջանալուց դիմել ենք ռուսներին։ Լավ, վատ, բայց հարցերը լուծվել են»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ սխալ է ռազմաբազայի դուրսբերումը։ «Ոչ, որովհետև Ռուսաստանն օգնում ա Հայաստանին»,- ասաց նա։
«Այո, թող ռադներրը քաշեն, գնան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում: