Ներքին 9 ամիս առաջ - 09:35 25-08-2025

Մթության մեջ անցկացված դեսպանահավաքը. վատ բան է սպասվում 

Անկախության կարևոր ցուցիչներից է արտաքին ինքնուրույն և կանխատեսելի քաղաքականությունը։ Հայաստանի պարագայում, ցավոք, այդպես չէ։

Օգոստոսի 24-ին Կապանում բացվեց օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը, շեշտելով, որ դրա գործնական իրագործումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

Այսքանից, բնականաբար, պարզ չէ, թե որո՞նք են արտաքին հիմնարար ուղղություննները, առաջնահերթությունները։ Ինչո՞ւ բովանդակային հաղորդագրություն չեն ներկայացնում հանրությանը կարևոր աշխատաժողովի մասին։ Ումի՞ց են գաղտնի պահում աշխատաժողովում հնչած ելույթների բովանդակությունը, ժողովրդի՞ց, թե՞ ազատ աշխարհից։

Տևական ժամանակ արտաքին քաղաքական առաջնահերթությունները երեքն էին ու պարզ սահմանված։ Պաշտոնյաները նման առիթներով աներկբա նշում էին, որ երեք առաջնահերթություն կա։ Դրանք էին՝ Արցախի հարցը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և եվրաինտեգրացիան։ Եվրաինտեգրացիան կանգ առավ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ռուսների կողմից կարգվեց ֆորպոստի վարչապես։ Նա սառեցրեց ԵՄ-ի հետ բանակցությունները, 2017-ին ստորագրված համաձայնագրի իրագործման աշխատանքները։ Արցախի հարցը փակվեց արյունալի պատերազմով, նոյեմբերի 9-ով, և 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի հայտարարությամբ, Արցախի բռնի հայաթափմամբ։ Իսկ թուրք լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։

Իսկ ի՞նչ է, այսպես կոչված՝ բալանսավորված և բալանսավորման քաղաքականությունը։ Սա բովանդակազուրկ դատարկաբանությո՞ւն է։ Այն գրեթե ոչնչով չի տարբերվում նախկինում հայտնի կոմլեմենտարից (փոխլրացնող), «և-և»-ից։ Առաջին հայացքից՝ այս կուրսով քողարկում են ռուսական շահերի սպասարկումը։ Ազատ աշխարհն անկախ ժողովրդավարական Հայաստանից ակնկալում է, որ նա համարժեք վերաբերմունք կդրսևորի հակաքաղաքակրթական ուղի ընտրած երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հանդեպ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը 2018-ին դարձել է ֆորպոստի վարչապետ, պարտավորվել անխախտ թողել հայ-ռուսական օրակարգը։ Բալանսավարել ասելով, ձևացնում են, թե չեն սպասարկում միայն ռուսական շահերը, այլ պատրաստ են սպասարկել բոլորի շահերը։

Օգոստոսի 8-ը Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է բալանսավորման առումով։ ԱՄՆ-ն ՀՀ-ին առաջարկեց զիջել Սյունիքի 42 կմ-անոց ճանապարհն, ու Հայաստանը համաձայնվեց։ Վաղն էլ ՀՀ ինքնիշխանության հաշվին կբավարարի ազատ աշխարհի կողմից մերժված ու հայ ժողովրդի չբարեկամ Մոսկվայի առաջարկը, մյուս օրը՝ կոմունիստական Չինաստանի, հետո՝ ցեղասպանություն իրագործած Թուրքիայի, հետո հայ ժողովրդին թշնամի որակող Ադրբեջանի։ Եվ եթե մեկը հարցնի, թե ինչո՞ւ եք բոլորին զիջում, Փաշինյանը, հավանաբար, կասի, որ բալանսավորում են ու բալանսավորվում։

Այս արժեքազուրկ դատարկաբանությամբ է բացատրվում այն, որ արտաքին քաղաքականություն որոշողների և իրագործողների կարևոր աշխատաժողովը անբովանդակ հաղորդագրությամբ են ներկայացնում ժողովրդին ու աշխարհին։ Այսպիսով՝ ցույց են տալիս, որ ՀՀ-ն արժեքներով չի առաջնորդվում, այլ այսրոպեական առևտրային շահերով։ Նույնն է Խաղաղության խաչմերուկի պարագայում, որի մեխը բացվող հաղորդակցություններից ակնկալվող շահույթն է, առանց հաշվի առնելու ազգային արժեքները, ժողովրդավարությունը, միջազգային անվտանգությունը և այլ կարևոր բաները։

Կարճ ասած՝ արտաքին քաղաքականության անորոշությունը, որոշողների բազմանշանակ լռությունը, բալանսավորման խաղերը մտավախություն են առաջացնում, որ վատ բաներ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և դեսպանները միտումնավո՞ր են անորոշություն ու կասկած տարածում, թե՞ այդ անում են ակամա, չհասկանալով, որ իրենց արածն ապապետական է ու հակաժողովրդավարական։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից