Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:07 24-08-2025

Անասնապահությունն առանց կորուստների չի լինում. սարվոր

Տիկին Սուսաննան արդեն մոտ հիսուն տարի է՝ ամառները տեղափոխվում է Գոմշավար՝ Տավուշի ամենաբարձրադիր սարատեղիներից մեկը։ Այս տարածքն առանձնանում է ոչ միայն իր աննկարագրելի բնությամբ, այլ նաև դժվար հասանելիությամբ։

Տիկին Սուսաննայի օրը սկսվում է արևածագից առաջ։ Կթում է կովերին, խնամում թռչուններին, ապա սկսում է կաթի մշակությունը։

Թեև ֆիզիկապես միայնակ է, այսինքն՝ առանց ընտանիքի անդամների, սակայն հարևանների ներկայությունը օգնում է իրեն միայնակ չզգալ:

Առհասարակ այստեղ 3 մարդ է ապրում: Այս սարատեղիի դատարկությունն է նաեւ պատճառը, որ հաճախ են գայլերի ու այլ գիշատիչների հարձակումներ լինում, որի արդյունքում ունենում են ընտանի կենդանիների կորուստներ: Ցավոք, քիչ չեն նաեւ անասնագողության դեպքերը, որոնք այդպես էլ չեն բացահայտվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ