Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 09:48 21-08-2025

Ալե՛ն, մեր հաշվին գնված թուղթն ինչո՞ւ եք վերամշակման տալիս, վառե՛ք․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ալե՛ն, մեր հաշվին գնված թուղթն ինչո՞ւ եք վերամշակման տալիս, վառե՛ք։

Նիկոլի Ալենը հրահա՞նգ է ստացել տիրոջից` ՀԱԵ֊ի դեմ ինչ֊որ հիմարություն գրելու...
Ա՛յ ողորմելի, մոմի մնացորդները ինչո՞ւ պետք է թափեն... Գոնե մի ուրիշ բան թիրախավորեիր...

Մեր հաշվին իշխանություններդ միլիարդավոր դրամների թուղթ եք գնում ու հետո այդ թուղթը հանձնում եք մակուլատուրա, որ վերամշակվի ու էլի որպես թուղթ գնեք և օգտագործեք, որը նորմալ է... Բա ինչո՞ւ որևէ մեկը չի ասում այդ մասին, որ գնված թուղթը չեք թափում կամ վառում, այլ վերամշակման եք տալիս ու էլի գումար ծախսում, որ որպես թուղթ գնեք...

Հիմա ուզածդ ի՞նչ է... Մոմի մնացորդները թափե՞ն...

Դու մոմի բիզնեսը հլը մի կողմ թող ու քայլիստներիդ բիզնեսներից խոսի...

Ի դեպ, Ալե՛ն, զավեշտ է, երբ կնոջդ կողքին սիրուհի ես պահում, նրանից երեխա ունենում, հետո նոր կնոջիցդ բաժանվում ես ու հիմա Մատթէոսից մեջբերումներ ես անում...

Ամո՛թ է, պապանձվիր...»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան